Ուկրաինայի պարտվելու դեպքում հաղթողը Չինաստանը կլինի. Իտալիայի վարչապետի թեկնածու

Մանրամասներ

1

«Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցության առաջնորդ, Իտալիայի վարչապետի թեկնածու Ջորջիա Մելոնին կիրակի նախազգուշացրել է այն ռիսկի մասին, որն արեւմտյան երկրների համար ներկայացնում է հակամարտությունն Ուկրաինայում՝ այն անվանելով «սառցաբեկորի գագաթը ազդեցության համար պայքարում», տեղեկացրել է Reuters-ը։

«Եթե Ուկրաինան պարտվի, իսկ Արեւմուտքը՝ կործանվի, ապա մեծ հաղթողը կլինի ոչ թե (Վլադիմիր) Պուտինի Ռուսաստանը, այլ Սի Ծինփինի Չինաստանը»,- ասել է Մելոնին Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած «Ամբրոզետի» գործնական համաժողովում։- Եվ նրանք, ովքեր ամենաթույլն են Արեւմուտքում, այն է՝ Եվրոպան, կարող են հայտնվել չինական ազդեցության ներքո։ Ուստի, մենք պետք է պայքարենք այս ճակատամարտում»։

«Պատերազմն Ուկրաինայում հակամարտության սառցաբեկորի գագաթն է՝ ուղղված աշխարհակարգի վերակառուցմանը»,- ավելացրել է նա։

Մելոնին, որի կուսակցությունն իր պատմությունն սկզբնավորել է ֆաշիստամետ կուսակցությունից, քանիցս հանդես է եկել Ուկրաինայի հանդեպ Արեւմուտքի գծին աջակցելու օգտին։

Իր հերթին, «Լիգայի» առաջնորդ Մաթեո Սալվինին նույն համաժողովում հայտարարել է, որ «Եվրամիությունը պետք է պաշտպանի մարդկանց այնպիսի երկրներում, ինչպիսին Իտալիան է, որոնք տառապում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողմնակի տնտեսական էֆեկտներից»։