Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ և իրեն՝ պետության ղեկավարի պաշտոնը լքելու կոչ անող քաղաքացիներին վստահեցրել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիայի ղեկավարի և Պերոլ քաղաքի բնակիչներից մեկի զրույցի կադրերը հեռարձակել է LCI հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Մակրոնն անսպասելի կանգառ է արել Պերոլում Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտ կատարած իր այցի ընթացքում։

«Ես հրաժարական չեմ տալու, նման բան տեղի չի ունենա: Մենք պետք է սպասենք մինչև 2027 թվականը (նախագահական հաջորդ ընտրություններին - խմբ․)»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով մոտակայքում գտնվող և նախագահի հրաժարականը պահանջող կնոջը։