Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում է այն պայթեցնել։
Այս պահին քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
0Comments