«Սուրմալու»-ի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է,աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում. ԱԻՆ

Մանրամասներ
ա

«Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է:

Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,- գրել է Կոստանյանը:

Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ էին դիմել 62 քաղաքացիներ, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է, 2 մարդ որոնվում է։