Հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում, մեքենաներ են այրվել․ ՖՈՏՈ

Մանրամասներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։ 

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

աաա