Չիկագոյում ռեկորդային ցածր ջերմաստիճան է

ԱՄՆ հյուսիսում շատ քաղաքներում փակվում են դպրոցները, թանգարաններն ու այլ հաստատություններ:

Միացյալ Նահանգների տարածքի զգալի հատվածում ջերմաստիճանն աննախադեպ իջել է: Չիկագոյում հունվարի 30-ին գրանցվել է այդ շրջանում պատմության ընթացքում եղած ամենացածր ջերմաստիճանը՝ -33: Իրադրությունն ավելի է բարդանում քամու առկայության պարագայում, այն կարող է մի քանի րոպեի ընթացքում ցրտահարության հասցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ հյուսիսում շատ քաղաքներում փակվում են դպրոցները, թանգարաններն ու այլ հաստատություններ: Հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ դժվարությամբ:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում -2 աստիճան է: Այստեղ շատ աշխատավայրերում թույլատրում են աշխատանքի գնալ  մինչև 3 ժամ ուշացմամբ: