ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային անօդաչու թռչող սարք

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները Ուկրաինային կփոխանցի 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ որպես նոր ռազմական օգնության փաթեթի մաս, լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի, որ Ուկրաինային տրամադրում է մինչև 580 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարքեր», - ասել է նա։

Անօդաչու սարքերի արժեքը կկազմի մոտ 100 միլիոն դոլար, ասել է Քիրբին։