ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«Դրամի արժևորում, մակերեսային տնտեսական սպեկուլյատիվ աճ, աղքատ հատվածի իրական եկամուտների անկում, զարգացման ստրատեգիայի բացակայություն... Այսպիսին է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակը։
Միշտ էլ նշել ենք, ինչպես կարելի է այն փոխել։ Ահա դրանցից ևս մեկը։ Անհապաղ օրենսդրորեն արգելել բոլոր տեսակի խաղերը (toto, vbet, vivaro և այլն), թույլ տալ միայն ֆիննախի կողմից կազմակերպած պետական վիճակախաղը։ Vbet-ներն ու Vivaro-ները ընտանիքներ են քայքայում, մարդկանց հասցնում են ինքնասպանության, շեղում են առանց այն էլ սուղ տնտեսական ռեսուրսները մի քանի շուլերի հարստացման։ Այդ խաղերը վերջին 4 տարիներին աճել են շուրջ 3 անգամ, ներկայումս ՀՆԱ մեջ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար կշիռ, քան, ասենք, կրթությունն ու առողջապահությունը։
Իսկ ամենավտագավորը. ՀՀ բանակի ամենալուրջ զբաղմունքը խաղադրույքներ կատարելն է։ Սրանով են զբաղված շատ զինվորներ։ Եկեք վերջ տանք այդ ամենին»։
0Comments