Քյոխի մասին հենց մի բան եմ գրում մի հարյուր հետևորդ անմիջապես ապաբաժանորդագրվում է․ Գնացեք գրողի ծոցը իմ հայրենիքը կործանած անուղեղներ․ Հայկ Մարտիրոսյան

Մանրամասներ
քյոխ հայկ մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քյոխի կերպարն իմ էջում ֆիլտրի դեր է կատարում: Հենց մի բան եմ գրում իր մասին` մի հարյուր հետևորդ անմիջապես ինքնադրսևորվում է, մի մասն էլ` ապաբաժանորդագրվում` հեռանում է:

Դրանց տեղը նորերն են գալիս մի քանի օրվա մեջ:

Այս նախիրը կեղծ, փչած անձերի և ընդհանրապես անձի պաշտամունքի տոտեմական մակարդակից այն կողմ չի անցել, ոչ մի կերպ չի հասկանում` ինչ ես ասում և ինչ նկատի ունես և չի կարող իր ստրկական, անձապաշտ կռապաշտություններից աճել, հասունանալ, ու ավելի խորքը տեսնել:

Դրա համար միայն ուախանում եմ, երբ տեսնում եմ, որ լսարանիցս էլի մի քանի տասնյակ արարած է հեռացել: Դրանք հեռանում են, նորմալները` մնում:

Ես հեռացողներին պետք չեմ, իրենք` ինձ:

Ինձ հասկացող, նորմալ լսարան է պետք: Ու հազարավոր նորմալ մարդկանց խառնված նախիրը պետք չէ, որ պղծի ոչ խոսքս և ոչ նորմալ մարդկանց ցանկերս:

Գնացեք գրողի ծոցը ձեր համատարած անուղեղությամբ իմ հայրենիքը կործանած անուղեղներ»:

 

Քյոխի մասին հենց մի բան եմ գրում մի հարյուր հետևորդ անմիջապես ինքնադրսևորվում է ու ապաբաժանորդագրվում․ Գնացեք գրողի ծոցը իմ հայրենիքը կործանած անուղեղներ