«ՔՊ-ականները կեղծելու են. Իմ շրջապատում չկա գոնե մեկ հոգի, ով ՔՊ է ընտրելու. արդեն ուրվագծվում են մեխանիզմները». Արսեն Օհանյան

Մանրամասներ
արսեն

«Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ականները վստահ ասում են, որ իրենց թիմն ավագանու ընտրություններում մեծամասնություն է հավաքելու։

Հաշվի առնելով, որ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշները բավականին ընկել են, վստահ կարելի է ասել, որ կեղծելու են։

Կարծես թե արդեն ուրվագծվում են կեղծման մեխանիզմները, օրինակ ժամկետից շուտ պարգևավճարներ քաղաքապետարանի աշխատողներին, ուռճացված ընտրացուցակներ՝ Երևանում գրանցված մարզերի բնակիչներով, թաղի խաժամուժի ակտիվություն ու նման բաներ։

Իմ շրջապատում չկա գոնե մեկ հոգի, ով ՔՊ է ընտրելու, մեծ մասը կամ Հայկին են ընտրելու, կամ այլ թեկնածու կամ ուղղակի չեն գնալու ընտրության։

Էնպես որ մի հավատացեք ՔՊ-ականների էն պնդմանը, թե ավագանու ընտրություններին ՔՊ-ն մեծամասնություն է ստանալու, դա պարզ մանիպուլյացիա է՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար։

Ժողովուրդ ջան ոչինչ որոշված չէ»:

 Արսեն Օհանյան