50 մեքենաներից կազմված շղթայական ավտովթար Կանադայում

Նախնական տվյալներով պատճառը ուժգին ձնամրրիկն է

Կանադայի Քվեբեք նահանգում ավտոմայրուղիներից մեկում տեղի է ունեցել ավտոմեքենաների զանգվածային բախում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոշոր ճանապարհային պատահարի մեջ է հայտնվել միանգամից մոտ 50 փոխադրամիջոց: Նախնական վարկածով վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են՝ ուժգին մրրիկը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մոնրեալի մերձքաղաքային շրջաններից մեկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Զանգվածային բախման հետեւանքով տուժել է մի քանի մարդ, որոնցից մի քանիսը հոսպիտալացման կարիք են ունեցել: Տուժածների մասին առավել ստույգ տեղեկություններ առայժմ չկան: