Խոշոր ավտովթար Թուրքիայում. Բախվել են քիմիական նյութեր տեղափոխող բեռնատարները

Մանրամասներ

Թուրքական Էրզինջան նահանգում քիմիական նյութեր տեղափոխող ավտոմեքենան բախվել է ուրիշ բեռնատար մեքենայի, ինչի հետևանքով երկու վարորդն էլ զոհվել են:

Այս մասին տեղեկացնում է  İhlas լրատվական գործակալությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Էրզինջան-Սվաս ավտոմայրուղու վրա։

Փաստի առիթով հետաքննություն է սկսվել։