Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից

Մանրամասներ

Ապրիլի 13-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Գ. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։