Ուժեղ երկրաշարժ՝ Սիրիայում. զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել մոտ 500-ը․ զոհերի թվում կան հայեր (լուսանկարներ)

Մանրամասներ

Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: 

Նշվում է նաև շուրջ 500 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

Возможно, это изображение на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди сидят и люди стоят