Միրզոյան-Բլինքեն հանդիպումը հիմք կդնի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության համար․ Նեդ Փրայս

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը կսկսի ռազմավարական երկխոսություն ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարը հավատարիմ է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը` մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներին եւ շարունակական համագործակցությանը համապատասխան»,-ասել է Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ կողմերը ստորագրել են միջուկային ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր, որը ճանապարհ է հարթում քաղաքացիական միջուկային հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման համար, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի մատակարարումները: Նրանք քննարկել են նաեւ Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական իրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաեւ ավելի լայն երկխոսություն Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ հարաբերությունների մասին։

Նեդ Փրայսը հավելել է, որ դա կհանգեցնի ռազմավարական երկխոսության։ «Այս ռազմավարական երկխոսությունը կհամընկնի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Սա ընդգծում է մեր համատեղ հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ կապերն ու հարաբերությունները, որոնք եւ՛ լայն են, եւ՛ խորը, եւ որոնք էլ ավելի լայն ու խորը կդառնան այս Ռազմավարական երկխոսության ավարտին»,-ասել է նա։