Մակրոնը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել գործողությունները Գազայում

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում անընդունելի է համարել իսրայելական ռազմական գործողության հետեւանքով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը եւ կոչ արել դադարեցնել այն։

Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիայի նախագահը շեշտել է հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ի վերջո կերաշխավորի բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը և շտապ օգնության զանգվածային հոսքը:

Զոհերի թիվը և հումանիտար իրավիճակն անընդունելի են, և Իսրայելի գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։