Կիրանցում այս պահին կասեցվել են սահմանազատման և սահմանագծման գործողությունները. Շահինյան

Մանրամասներ
կիրանց

Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական շրջանի ցղեկավար Կարո Շահինյանը:

«Գյուղից դուրս գտնվող շրջանում սահմանազատման եւ սահմանագծման ողջ գործընթացը այս պահին ավարտել են, 8 սյուն տեղադրել են, իսկ յն երեք կետը, որը գյուղի բնակելի հատվածում պետք է իրականացվեր, այս պահին կասեցրել են: Մեզ ոչինչ չեն ասել, թե ինչու են աշխատանքները դադարեցրել, չեմ կարող ասել, թե որն է աշխատանքների դադարեցման պատճառը: Կարող է ցանկանում են այդ երեք կետի մասին նորից որոշում կայացնեն, չգիտեմ, չեմ կարող ասել, սակայն այս պահին իմ եւ բոլոր գյուղացիների մտահոգությունը դա է: Մենք Փաշինյանի հետ հանդիպմանը ասել էինք, որ այդ հատվածը Կիրանցի վարչական տարածքն է միշտ եղել»,-ասաց նա:

 Նա հայտնեց նաեւ, որ չափագրման աշխատանքներ իրականացնողները հեռացել են, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես հեռացել է, բնակիչները սպասողական վիճակում են: