Կրեմլն արձագանքել է Պուտինի հասցեին Բայդենի վիրավորական գնահատականներին

Մանրամասներ
ա

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Վլադիմիր Պուտինի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հերթական վիրավորական արտահայտությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Լեհաստանում ուկրաինացի փախստականներին այցի ժամանակ Բայդենը ծայրաստիճան բացասաբար էր արտահայտվել Ռուսաստանի առաջնորդի մասին՝ վիրավորելով նրան։ Սա ամերիկյան նախագահի առաջին նման արտահայտությունը չէր։

Ինչպես նշել է Պեսկովը, շատ տարօրինակ է, որ նման արտահայտություններ իրեն թույլ է տալիս Բայդենը, որը ժամանակին անձամբ կոչ էր արել ռմբակոծել Հարավսլավիան եւ սպանել խաղաղ բնակչությանը։ Նաեւ Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդի նման խոսքերն ավելի են նեղացնում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու հնարավորությունները, գրում է MK-ն։