Պուտինի խորհուրդը՝ հարսնացու ընտրելու հարցում

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաքում զրույց է ունեցել երիտասարդ գիտնականների հետ, որի ընթացքում նրանցից մեկին ապագա կին ընտրելու վերաբերյալ խորհուրդներ է տվել։

«Ես գտա բանաձեւը. Ինձ թվում է, որ կինս պետք է ճարտարապետ լինի»,- իր կարծիքը հայտնել է գիտնականներից մեկը։

Նա բացատրել է, որ ճարտարապետ կինը «կզգա Տիեզերքի գեղեցկությունը», ինչպես դա զգում է մաթեմատիկոսը:

Ի պատասխան` Պուտինն ասել է.

«Մի սահմանափակվեք կարծրատիպերով: Ընտրեք կողակցի, ով ունի համոզմունքներ, աշխարհայացք: Եվ նա կարող է լինել այլ մասնագիտությունների տեր մարդ»: