Բեառուսը մտադիր է ամրապնդել կապերը Վրաստանի հետ․ Լուկաշենկո

Միսնկի հետ Մոսկվայի հարաբերությունները վերջին շրջանում փորձությունների են ենթարկվում

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը մտադիր է ամրապնդել քաղաքական ու առևտրատնտեսական կապերը Թբիլիսիի հետ։ Այս մասին ասվում է նրա՝ Վրաստանի նորընտիր նախագահին ուղարկված հեռագրում, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։

Հեռագիրը վերաբերել է վրաց-բեռալուսական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ու թերևս այլ բան այնտեղ չէր կարող ասվել, սակայն ռուսական մամուլի ուշադրությունը այս հաղորդագրությունը գրավել է այն պատճառով, որ Միսնկի հետ Մոսկվայի հարաբերությունները վերջին շրջանում փորձությունների են ենթարկվում: