Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ

Մանրամասներ
ա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։

«Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։

Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվում է ուկրաինացիներին մուտք գործել կայան»։

«Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմա և՛ Ուկրաինան, և՛ աշխարհը, և՛ Ռուսաստանը հասկանում են, որ միջուկային սպառնալիքին Ուկրաինայի մասնակցության մասին հայտարարությունները պարզապես բեմադրված են։

«Պուտինի նման գործողությունները աղետալի հետեւանքներ կունենան ողջ աշխարհի համար։ Կարծես թե դա հենց այն է, ինչի վրա է հույսը դնում ռուս բռնապետը՝ պահանջելով անընդունելի զիջումներ», - ասվում է ՊՆ գլխավոր հետախուզության վարչությունում։