Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մուրճով հարված են ԵԱՏՄ մեր դաշնակիցներին. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մանրամասներ
ա

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները հարվածել են նաև Եվրասիական տնտեսական տարածքում ՌԴ դաշնակիցներին, սակայն միության անդամ երկրները միասին միանգամայն ունակ են կասեցնել սահմանափակումների բացասական հետևանքները։ Известия-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն հետադարձ, այլ, հավանաբար, մուրճով հարված են մեր դաշնակիցներին՝ եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին», - խոստովանել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների և դրանց վերացման թեման երկար ժամանակ եղել է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն ունի մի ամբողջ շարք գործիքներ՝ որոշակիորեն փոխհատուցելու բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ ազգային արժույթներով հաշվարկները և ֆինանսավորման նպատակով տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորությունը։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ շուկաներում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ունենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», - խոստովանել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շատ ծրագրեր, որոնք դրվել են թղթի վրա և ստացել են ճանապարհային քարտեզներ և գործողությունների ցանկ, «կիրականացվեն ինտենսիվ և արագացված՝ ՌԴ-ի վրա անհավատալի պատժամիջոցների ճնշման պայմաններում»: