Հավատք և գործեր

Ինձ ճանաչելով՝ Հավատքը կավելանա, իսկ քեզ հենց այդ է հարկավոր, որ Իմ Զորությունը սկսի գործել


 

Հունվարի 20

 

Աղոթիր ամեն օր, որ քո հավատքն ավելանա: Հավատքը Իմ պարգևն է: Այն անհրաժեշտ է քեզ՝ հզոր գործեր կատարելու համար: Անշուշտ կաղոթես, անշուշտ բարի գործեր կկատարես, բայց հավատքից է միայն կախված՝քո աղոթքների պատասխանը՝ Բարի Գործերը:

Կտամ քեզ Հավատքը՝ իբրև պատասխան քո աղոթքների, որովհետև այդ այն անհրաժեշտ զենքն է, որին պետք է տիրանալ չարիքը հեռացնելու համար, այսինքն՝ հաղթահարելու բոլոր դժվարին կացությունները և կատարելու առաքինի գործերը կյանքի: Տիրանալով Հավատքին՝ այն դարձյալ Ինձ պիտի վերադարձնես: Հավատքը այն պահարանն է, որի մեջ դրված պիտի լինեն Ինձ ուղղված քո բոլոր խնդիրները:

Այսքանով հանդերձ «Հավատքն առանց գործերի մեռած է», հետևաբար գործերի կարիք ունես՝ սնուցելու համար Իմ հանդեպ ունեցած քո Հավատքը: Նշանակում է՝ Ինձ մոտ արի. Ինձ ճանաչելով՝ Հավատքը կավելանա, իսկ քեզ հենց այդ է հարկավոր, որ Իմ Զորությունը սկսի գործել: