ՈՒՂԻՂ․ ԱԺ նիստը. օրակարգում է նաեւ ԿԲ նախագահի եւ նոր ՄԻՊ-ի ընտրության հարցը․

Ուղիղ միացում | LIVE

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 18-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկվել է 25 հարց:

Մասնավորապես, օրակարգում ընդգրկվել են հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

- «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին

- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի ընտրություն

- Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն

- Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը կքննարկվի հունվարի 18-ի առաջին հիմնական նիստում: