Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ. հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:
«Ռուբեն Վարդանյանը (Արցախի նախկին պետնախարար) և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն: Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ կա՛մ հիմա վերջ տվեք այս ամենին, կա՛մ բախվեք պատժամիջոցների:
Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը և ես ներկայացրինք 5686 բանաձևը, որը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում իր ռազմական հանցագործությունների համար: 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա», - գրել է Շերմանը:
Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման
Մանրամասներ

0Comments