Պուտինն ու Լուկաշենկոն Միութենական պետության մասին հրամանագիր են ստորագրել

Մինսկի համար էներգառեսուրսների գինը 9-10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի տեղական գները

ա

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշեկոն տեսաժողովի ձևաչափով անցկացնում են Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նիստին մասնակցում են նաև երկու երկրի վարչապետերը, խորհրդարանների պալատների ղեկավարները, Միութենական պետության պետքարտուղարը և այլ պաշտոնյաներ:

Նիստի օրակարգը բաղկացած է վեց հարցից, որոնցից մեկը 2021-23 թվականներին Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այսօրվա նիստը կարևոր նշանակություն ունի, որի շրջանակում պետք է մի շարք փաստաթղթեր ընդունվեն՝ ուղղված ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարկացմանն ու խորացմանը:  

Պուտինը նշել է, որ Մինսկի համար էներգառեսուրսների գինը 9-10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի տեղական գները, և 3-4 անգա ավելի մատչելի, քան Եվրոպայի հետ կնքվող երկարաժամկետ պայմանագրերի դեպքում:

Հաղորդվում է, որ նախագահները Միութենական պետության հրամանագիր են ստորագրել: