Ժամանակն է. Զախարովան՝ «3+3» ձևաչափի մասին

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծմանը։ Փաստինֆոյի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, դրական են վերաբերում գաղափարին ու ժամանակն է անցնել գործնական քայլերին։

«Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին՝ ստեղծելու տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ, որն անվանում են «3+3»։ Խոսքը գնում է՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հարաբերություններին: Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու:

Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ հարցերը շատ են, իսկ առաջարկված ձևաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա, այնպես էլ նոր մարտահրավերներին։