«Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար ԱՄՆ-ն պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը». Ֆրենք Փալոուն

Մանրամասներ

ա

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունն առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, ինչի վերաբերյալ համապատասխան թվիթերյան գրառում է արել:

«Հանդիպել եմ Արցախի պետնախարարի հետ: Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն նաև պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար»,-գրել է կոնգրեսականը։