Հարյուրավոր զրահամեքենաներ, հրթիռներ. ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկում Ուկրաինա

Մանրամասներ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարյուրավոր զրահամեքենաներ, ինչպես նաև հրթիռներ և հրետանային արկեր կուղարկի Ուկրաինա՝ որպես 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Փաթեթը ներառում է 59 Bradley մարտական ​​մեքենաներ, 90 Stryker զրահափոխադրիչներ, 53 ականակայուն մեքենաներ, 350 բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Bradley-ն 1980-ականների կեսերից օգտագործվել է ԱՄՆ բանակի կողմից՝ մարտադաշտերում զորքեր տեղափոխելու համար: