Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը 30-50 տոկոս հավելավճար կստանա

Մանրամասներ

ա

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները:

Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996-ը, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:

Կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ եւ ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն հետեւյալ միավորային համակարգով` 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած եւ կստանան հավելավճար 40 տոկոսի չափով: 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած ու կստանան հավելավճար 30 տոկոսի չափով: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

Կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարը կհաշվարկվի՝ ըստ ուսուցչի հիմնական աշխատավարձի: