Իրանը առյուծ է․ Դուք այդքան ուժ չունեք, որ ջնջեք Իրանը աշխարհի քարտեզից․ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Մանրամասներ

1

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանին ցուցադրել է ուժերի միայն մի մասը․ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին Արդեբիլում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պարզաբանել է իր այն խոսքերը, որոնցով ավելի վաղ Ադրբեջանին խորհուրդ է տվել չխաղալ առյուծի պոչի հետ։ Նրա խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը երբեք խնդիրներ չեն ունեցել։ Խնդիրը այն պատգամավորներն են, որոնք երբեմն չեն արտահայտում ադրբեջանական ժողովրդի կարծիքը։

«Ես Ադրբեջանի ժողովրդին հայտնում եմ, որ ելույթումս մեջբերել եմ ձեր համաքաղաքացի, պատգամավորներից մի քանիսի խոսքերը, որոնք ասել են, թե «Մենք ջջել ենք Իրանը աշխարհի քարտեզից, մենք կբարձրացնենք թուրքական դրոշը Իրանում»։ Դատեք ինքներդ։ Մե՞նք ենք մեղավոր, թե նրանք։ Մենք միջամտեցի՞նք, թե նրանք։ Մե՞նք փչացրեցինք հարաբերությունները, թե նրանք։ Ի՞նչ եք կարծում՝ մենք պետք է պատասխանենք, թե լռենք։ Եթե այդ խոսքերը ուղղեին ձեր երկրին, դուք կլռեի՞ք, թե կպատասխանեի՞ք։ Մենք պատասխանեցինք, որ այդքան ուժ չունեն։ Իրանը առյուծ է։ Այս խոսքերը վիրավորա՞նք են։ Արդյո՞ք դա սպառնալիք է։ Նրանք պատասխանեցին, որ թե կկտրեն այդ առյուծի պոչը։ Արդյոք այդ պատասխանը բավարա՞ր է մարդու կամ առհասարակ պատգամավորի համար։ Ես Ադրբեջանի կառավարության, ժողովրդի հետ խնդիրներ չունեմ, իմ հասցեատերերը մի քանի պատգամավոր են, նրանցից պատասխան եմ պահանջում։ Ես թե Իրանում, թե Ադրբեջանում պատրաստ եմ ընկերական զրույցի ժամանակ հարցնել նրանց, թե ի՞նչ վատ բան են նրանք տեսել Իրանում, ինչի՞ են ուզում ջնջել այդ երկիրը աշխարհի քարտեզից», – ասել է Ամելին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին ԻՊՀԿ զորավարժությունների վերաբերյալ Բաքվի պնդումներին, Ամելին ասել է, թե Իսրայելը Ադրբեջանում Իրանի դեմ դավադրություններ է կազմակերպում։ Սակայն անցկացվող զորավարժությունները ադրբեջանցի որոշ պատգամավորներ համարել են սպառնալիք։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանին ցուցադրել է ուժերի միայն մի մասը։ Մեր ԻՀՊԿ-ն ավելորդ զորավարժություններ չի անցկացնում»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը։

Ամելին տարակուսանք է հայտնել, որ Իրանին երախտագիտության փոխարեն՝ 1-ին եւ 2-րդ արցախյան պատերազմներին աջակցելու համար, մեղադրում են Հայաստանին զենք վաճառելու մեջ։

Համացանցում տարածվել են Արդեբիլում՝ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվող զորավարժությոունների կադրերը։