Բաքուն փորձում է Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին

Բաքուն չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մանդատը

1

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմներ, եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, և որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում իրենց գործունեությունն իրականացնում են նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության համաձայն, որը սահմանում է «քաղաքական և որոշակի իրավական շրջանակ»:

Այն մասին, որ Բաքուն չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մանդատը, արդեն մի քանի անգամ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն փորձում է Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին:

Սակայն, հաշվի առնելով ներկա իրողությունները, ռուս խաղաղապահները Բաքվի համար միակ ճանապարհն են պատերազմի արդյունքների և «եռակողմ» փաստաթղթերի օրինականացմանը հասնելու համար։ Բաքուն նույնիսկ հիմա կարող էր պահանջել ռուսական զորքերի դուրսբերումը, եթե վստահ լիներ, որ նրանց փոխարեն չի տեղակայվի միջազգային զորախումբ, և ոչ թե ներկայիս «շփման գծում», այլ 1994 թվականի։

«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և, ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության, ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում», ասել է Հաջիևը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում