Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման գնալը մեծագույն սպառնալիք է Հայաստանի համար. Շահնազարյան. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

Այս իրավիճակում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման գնալը մեծագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։

Շահնազարյանն ասաց, որ պատերազմից հետո իրավիճակը կտրականապես փոխվե է՝ հավելելով, որ պատերազմը դեռ չի էլ ավարտվել։

Բանախոսը նշեց, որ այսօր Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մասին։ Դրանցից երեքը հին են, ավանդական՝ Կարսի պայմանագրի ճանաչում ՀՀ-ի կողմից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս ու երրորդը՝ ընդհանրապես հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Հիմա ավելացել է նաև 4-րդ նախապայմանը՝ միջանցքները, որոնք Թուրանական միջանցքներ են․ «Սա առաջինն է, որն արագությամբ փորձելու է իրանանացնել Հայաստանի իշխանությունը»։

Երկրորդ սպառնալիքը սահմանազատման խնդիրն է։