Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե

Այս տնտեսումը արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տեղեկանք. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Այս տնտեսումը արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»: