ԼՂ-ում ավարտվել է ՌԴ խաղաղապահների համար նախատեսված 30 բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ճամբարի կառուցումը:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

«Շուշի, Կարիկախա, Ջրաբերդ բնակավայրերում ավարտվել է վերջին փուլի բլոկ-մոդուլային քաղաքների կառուցումը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը և հավելել՝ ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար, ինչը, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքներ կատարելու համար: 

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց ի վեր, ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները կառուցել են 30 բլոկ-մոդուլային քաղաք, որոնք տեղավորում են 250, 60, 40, 30 և 15 մարդ, ինչպես նաև հրամանատարական կետ և տնակ հրամանատարական անձնակազմի համար:

Բլոկ-մոդուլային քաղաքները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով՝ էլեկտրամատակարարմամբ, ինքնավար ջեռուցմամբ, սանհանգույցներով, ջրամատակարարմամբ, ջրահեռացման համակարգերով և հագեցած են բոլոր անհրաժեշտ կահույքով և կենցաղային տեխնիկայով:

ա

ա

ա