Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները. Իրավապաշտպան

Պարզ է, որ բոլորդ գտնվում եք այդ անձի ազդեցության տակ ու նաև որոշակի վախեր ունեք՝ լայֆորում դավաճան որակվելու, թիրախավորվելու, ֆեյքային հարձակման ենթարկվելու

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները։ Իհարկե, ես կարծում եմ, որ դուք վաղուց պետք է «Իմ քայլը» դաշինքը լքեիք, հատկապես դատարանները շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի, Սահմանադրական հանրաքվեի և այլ հակաիրավական գործընթացների ժամանակ, բայց այժմ դրա ժամանակը չի, ուշացել եք։

Հիմա կարող եք քաղաքական գործընթացի մաս դառնալ՝ ՀՀ ԱԺ-ում անվստահություն հայտնելով վարչապետին։ Պարզ է, որ բոլորդ գտնվում եք այդ անձի ազդեցության տակ ու նաև որոշակի վախեր ունեք՝ լայֆորում դավաճան որակվելու, թիրախավորվելու, ֆեյքային հարձակման ենթարկվելու։

Բայց դա միակ ճանապարհն է այսօր կանգնեցնելու Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամը և փրկելու երկիրը՝ հնարավոր արյունալի զարգացումներից։