«Հիբրիդային քրեական գործեր են». Արսեն Բաբայանը՝ իր, Նարեկ Սամսոնյանի և այլ քրգործերի մասին

ՀՔԾ-ն պարոն Սամսոնյանին մեղադրում է սուտ մատնություն կատարելու մեջ, ինչը, իմ գնահատմամբ ուղիղ ճնշում է մամուլի ազատությանը և ընդդիմախոսների նկատմամբ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ շտապում է ՀՔԾ, որտեղ մեկնարկելու է Նարեկ Սամսոնյանի հարցաքննությունը:

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում ամեն ինչ արդեն դուրս է եկել առողջ բանականության և օրենքի սահմաններից, այս քրեական գործերն էլ, որոնք հարուցվում են և կեսից արդեն ջախջախվում, կարելի է կոչել «հիբրիդային քրեական գործեր»»:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մամուլի ասուլիսս հնարավորինս կարճ կապեցի և հիմա շտապում եմ ՀՔԾ, որտեղ ժամը 13:00-ին սկսվելու է Նարեկ Սամսոնյանի՝ որպես մեղադրյալ հարցաքննությունը:

Հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն պարոն Սամսոնյանին մեղադրում է սուտ մատնություն կատարելու մեջ, ինչը, իմ գնահատմամբ ուղիղ ճնշում է մամուլի ազատությանը և ընդդիմախոսների նկատմամբ:

Քանի որ վերջին շրջանում ամեն ինչ արդեն դուրս է եկել առողջ բանականության և օրենքի սահմաններից, այս քրեական գործերն էլ, որոնք հարուցվում են և կեսից արդեն ջախջախվում կարելի է կոչել «հիբրիդային քրեական գործեր»»: