Էթիկետի անսպասելի կանոններ, որոնք պետք է պահել օտար երկրում ընթրելուց

Այն ինչ մենք սովոր ենք անել և դա համարում ենք ճիշտ, մի շարք երկրներում համարվում է էթիկետի խախտում և նույնիսկ անարգանք որոշ մարդկանց նկատմամբ
ուտեստ

1. Կես բաժակ թեյ՝ միայն ցանկալի հյուրերի համար, Դուբայում և Ղազախստանում

թեյ

Դուբայում և Ղազախստանում ցանկալի հյուրերին, ում հետ չեն ուզում բաժանվել , թեյը մատուցում եմ կիսատ լցված բաժակներով: Եթե ձեր բաժակը լցնում են մբողջությամբ նշանակում է, որ արդեն երկար եք նստել և գնալու ժամանակն է:

2.Մաքուր թեյնիկը Չինաստանում համարվում է առանց « հոգու »

թեյնիկ

Չինաստանում կա ավանդույթ չլվանալ թեյնիկը մաքրող միջոցներով: Օգտագործումից հետո այն կամ լվանում են ուղղակի ջրով, կամ մաքրում են շաքարավազի միջոցով: Հավաքված նստվածքը համարվում է « թեյի հոգին »,  և այն սպանել տարբեր քիմիական նյութերով սխալ է:

3. Իտալիայում պանիր խնդրելով վիրավորում ես խոհարարին

Իտալիա

Դժվար է պատկերացնել պիցցաները և մակարոնեղենը առանց համեղ պանրի: Չնայած իտալացիների այդքան մեծ սիրո պանրի հանդեպ, նրանց մոտ ընդունված չէ խնդրել պանիր ավելացնել: Այն կարող է վիրավորել խոհարարին՝ նշանակում է ձեզ դուր չի եկել նրա պատրաստած ուտեստը և դուք ցանկանում եք փոխել այն:

4. Մի խնդրեք աղ և պղպեղ Պորտուգալիայում և Եգիպտոսում

աղ և պղպեղ

Մենք սովոր ենք սեղաններին տեսնել աղի և պղպեղի ամաններ, բայց այս երկրներում աղ կամ պղպեղ խնդրելով ձեզնից կարող են շատ խիստ վիրավորվել: Այդ արարքը նրանց մոտ ընկալվում է յնպես, որ ձեզ դուր չի եկել նրանց պատրաստածը և դուք շտկումներ եք անում ուտեստի մեջ:

5. Մի օգտագործեք պաատառաքաղներ Թայլանդում

Թայլանդ

Պատառաքաղը բոլորիս համար սպասքի մի մասնիկ է, որով մենք ուտում ենք տարբեր ճաշատեսակներ: Բայց Թայլանդում դրա օգտագործումը կարող է վատ վերաբերմունք համարվել: Այստեղ պատառաքաղից ընդունելի է օգտվել միայն այն դեպքում, եթե դրանով փորձում ես սնունդը տեղափոխել գդալ վրա, որով էլ ուտում ես այն:

6. Եթե Չինաստանում ուտելիքը ձեզ դուր է գալիս, պետք է ամբողջությամբ այն չուտել

Չինաստան

Սովորաբար, երբ մեզ որևէ ուտեստ դուր  է գալիս մենք այն ուտում ենք մինչև վերջին կտորը: Չինաստանում նման վարվելակերպը կարող է խնդիրներ առաջացնել: Այդ երկրում, եթե ընթրիքից հետո ափսեները ամբողջությամբ դատարվում են , դա նշանակում է, որ տանտերը ժլատություն է արել և նորմալ չի կերակրել հյուրերին, և հյուրերը սոված են մնացել, կամ համապատասխան ուտեստ չի ընտրել: Այնպես որ, եթե ցանկանում եք հաճոյախոսություն անել տան տիրոջը կամ խոհարարին պետք է ափսեյում ուտեստից մի փոքրիկ մաս, թեկուզ, թողնել , որքան էլ այն համեղ լինի: 

7. Ճապոնիայում զգույշ վարվեք սննդի համար նախատեսված փայտիկների հետ

Փայտիկ

Երբ լինեք Ճապոնիայում, երբեք ուղղահայաց մի մտցրեք փայտիկներ ուտեստի մեջ: Ավանդույթի համաձայն այդպես անում են միայն թաղման արարողությունների ժամանակ: Իսկ ռեստորաններում նման ժեստը կարող է վիրավորել սեփականատիրոջը: