Սեպտեմբերի 26
Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ: (Մատթ. ԺԱ. 28):
Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին. հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ո՛չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:
Օգնության համար վստահ եղեք. իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ Հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:
Հանգստությունը վախ չի ճանաչում: Հանգստությունը պակասություն չի ճանաչում: Այն հզոր է ու վստահ: Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին: Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները՝ Ինձ մոտ եկեք: Մի՛ դանդաղեք:
0Comments