Սեպտեմբերի 25
Տեր, ու՞մ մոտ պետք է գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: (Հովհ. Զ. 68)
Ես Եմ ձեր ուսուցիչը: Ինձնից բացի ուրիշ ոչ մեկից մի սովորեք: Ուսուցիչները պետք է Ինձ մատնանշեն՝ իբրև ճանապարհ: Իսկ այնուհետև Ես պետք է լինեմ ձեր անփոխարինելի ու Միակ Ուսուցիչը:
Հավիտենական Կյանքի Խոսքերը այն խոսքերն են, որ ներդաշնակում են ձեր էությունը և դաշնակում անգամ ձեր երկրավոր կյանքը: Սրանք էլ ընդունեք Ինձնից: Վախ մի ունեցեք: Բնակվեք Ինձ մոտ և մնացեք Իմ տնօրինության տակ:
Լցվեք անհուն երախտագիտությամբ: Փառաբանության թևերի վրայով երկինք ուղարկեք ձեր աղոթքները: Ինչ որ պատահում է ձեզ, ընդունեք իբրև Իմ իրավասությամբ կատարված: Ամեն ինչ լավ է: Ամեն բան նախապատրաստել եմ Մեծ Սիրով: Թույլ տուր, որ սիրտդ երգի:
0Comments