Տավուշի մարզում 47-ամյա մոտոցիկլավարը գլխիվայր շրջվել է և տեղում մահացել

Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փաշիկ Ղազարյանը իր վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: