28-ամյա տղան բենզին է լցրել 22-ամյա ընկերուհու վրա և այրել

Երիտասարդը աղջկան 90 տոկոս այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրան կյանքը փրկելու համար

Զապորոժյեում 28-ամյա երիտասարդը բենզին է լցրել իր 22-ամյա ընկերուհու վրա և բոլորի ներկայությամբ այրել վերջինիս: Ներկաներից ոմանք փորձել են օգնել աղջկան, ոմանք էլ դա անելու փոխարեն սկսել են նկարահանել տեղի ունեցողը: Երիտասարդ աղջկան 90 տոկոս այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրան կյանքը փրկելու համար:

 

Նախնական տեղեկություններով տղան այդ դաժան քայլին գնացել է խանդի պատճառով: Աղջկա ընկերուհին պատմել է, որ երիտասարդը հետևել է իր սիրելի յուրաքանչյուր քայլին և միայնակ չի թողել նույնիսկ գեղեցկության սրահ գնալիս:

Դատարանում երիտասարդ տղան արտասվել է՝ հայտարարելով, որ մեղավոր չէ, ուղղակի ցանկացել է դաս տալ ընկերուհուն:

Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հոդվածով: