«Իհարկե շարունակում ենք». Տարզանը դառնում է 50 տարեկան

Սերգեյ Գլուշկոն չի պատրաստվում լքել իր երկրպագուներին եւ կշարունակի ելույթներ ունենալ

Պարողը մեկնաբանել է Նատաշա Կորոլյովայի հայտարարությունն այն մասին, որ ինքը հեռանում է բեմից: Տարզանը կարիերան կշարունակի նաեւ 50-ամյակը նշելուց հետո:

Պարզվում է՝ Սերգեյ Գլուշկոն չի պատրաստվում լքել իր երկրպագուներին եւ  կշարունակի ելույթներ ունենալ: Տարզանն ընդգծել է, որ իր կնոջն, ամենայն հավանականությամբ, սխալ են հասկացել: Առայժմ արտիստը նույնիսկ չի մտածել ստրիտիզյորի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: «Այդ ամենն անհեթեթություն է: Իհարկե շարունակում ենք»,- 49-ամյա Տարզանի խոսքերը մեջբերել է Teleprogramma.pro-ն:

Ավելի վաղ Գլուշկոյի հանդիսատեսին տխրեցրել էր բեմից հեռանալու մասին տեղեկատվությունը: Կորոլյովան հիշեցրել էր, որ մարտի 8-ին ամուսինը դառնում է 50 տարեկան: Այդ առիթով Տարզանը մեծ շոու է նախապատրատում: Երգչուհին նշել էր, որ Գլուշկոյի այդ միջոցառումը կդառնա վերջինը:

«Ամուսնուս համար այդ շոուն կարիերայի գեղեցիկ ավարտ կլինի այդ բարդ ժանրում»,- ասել էր Կորոլյովան, որը Տարզանի շոուի պրոդյուսերն է: Նատաշա Կորոլյովան եւ Տարզանն ամուսնացած են 16 տարի: Ընդ որում, զույգը միասին է 18 տարի: Արտիստները որդի ունեն՝ Արխիպը:

Աղբյուրը՝ Дни, Instagram