Ես երշիկի բատոնի եմ նման. սկանդալ «Միսս Ֆրանսիա» մրցույթում

Եթե դա իմ քաշի պատճառով չէ, էլ ինչի՞ պատճառով կարող է լինել

24-ամյա Ամանդին Բիլուն պատմել է տհաճ իրավիճակի մասին, որում հայտնվել է։ Նա պատրաստվում էր մասնակցել «Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթին, սակայն անսպասելիորեն մերժում է ստացել։

Բիլուն հաղթանակ է տարել տարածաշրջանային մրցույթում եւ դարձել Օվերն շրջանի ամենագեղեցիկ կինը։ Սեպտեմբերի վերջին մոդելը պաշտոնական նամակ է ստացել, որում հայտնում էին մրցույթին մասնակցությունից իրեն հեռացնելու մասին։

Որպես պատճառ նշվում էր փիրսինգը, սակայն Ամանդինը վստահ է, որ իրականում իրեն հեռացրել են քաշի պատճառով։ Նա հայտնել է, որ ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին. նա 25 տարեկանից մեծ չէ, չունի դատվածություն եւ երեխաներ, ամուսնացած չի եղել եւ դաջվածքներ չի արել։

Գեղեցկուհին տարակուսած է. ինչու  է կազմակերպիչներին  վրդովվեցրել իր փիրսինգը, երբ շատ մասնակիցներ քասթինգ են անցել ծակած ականջներով։ Մոդելը կարծում է, որ փիրսինգն օգտագործվել է միայն որպես առիթ։

«Եթե դա իմ քաշի պատճառով չէ, էլ ինչի՞ պատճառով կարող է լինել։ Ինձ հասկացրել են, որ մյուս աղջիկների համեմատությամբ ես երշիկի բատոնի եմ նման»,- France Bleu Pays d’Auvergne ռադիոյի եթերում ասել է Ամանդինը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram