Իմ կյանքը երբեք անբիծ չի եղել. Նաոմի Քեմփբելը պատմել է թմրամիջոցներից կախվածության, տղամարդկանց ու երեխաների մասին

Այժմ Քեմփբելն ակտիվորեն հովանավորում է սեւամորթ մոդելների երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով պայքարել ոլորտում խտրականության դեմ
 Նաոմի Քեմփբել

Նաոմի Քեմփբելն ավելի քան 30 տարի է՝ չի լքում պոդիումը եւ ամեն տարի հայտնվում ամսագրերի շապիկներին: Վերջերս 49-ամյա սուպերմոդելը մասնակցել է WSJ-ի հոկտեմբյան համարի ֆոտոշարքին, հարցազրույցում հիշել իր կյանքի ամենաբուռն տարիներն ու պատմել՝ ինչպես այժմ ապրում։

«Ես վերապրել եմ։ Իմ կյանքը երբեք անբիծ չի եղել, եւ ես դրան չեմ հավակնում։ Ես առաջիններից էի, որ խոստովանեցի թմրամիջոցներից կախվածությունս։ Աստծուն շնորհակալ եմ, որ ինձ հաջողվել է առողջացած թմրամոլ եւ առողջացած ալկոհոլամոլ դառնալ»,- հարցազրույցում ասել է մոդելը։

Նաոմին մի քանի աղմկոտ սիրավեպ է ունեցել, սակայն այդ տղամարդկանցից ոչ մեկի հետ ամուր ընտանեկան հարաբերություններ չի կառուցել։ Լրագրողները չեն դադարում նրան հարցրել տալ երեխաների մասին, իսկ նա չի հոգնում պատասխանել, որ շարունակում է երեխա ունենալու հույս ունենալ։ Այժմ Քեմփբելն ակտիվորեն հովանավորում է սեւամորթ մոդելների երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով պայքարել ոլորտում խտրականության դեմ։ Նաոմին խոսոտովանել է, որ 19-ամյա մոդել Ադուտ Ակեչն իրեն մայր է անվանում։

Ինչ վերաբերում է տղամարդկանց. Քեմփբելը չի շտապում անկեղծանալ նոր երկրպագուների առաջ եւ լավ է հիշում անցյալի դասերը։ Նա իրեն միայնակ չի համարում, երբ կողքին տղամարդ չկա։ «Զուգընկեր չունենալը չի նշանակում միայնակ լինել։ Ես ժամանակ չունեմ ոչ ձանձրանալու, ոչ միայնության համար... Հարաբերություններում ինձ համար կարեւոր է գաղտնիությունը։ Միշտ անհանգստանում եմ, որ աշխատանքը խանգարելու է։ Այդ իմաստով ես իմ մեթոդներն ունեմ, Ռոբերտ դե Նիրոն է սովորեցրել»,- դերասանին հիշել է Նաոմին, որի հետ սիրավեպ է ունեցել։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ ANNEMARIEKE VAN DRIMMELEN FOR WSJ. MAGAZINE, Elle