Արփի Գաբրիելյանն առանց շպարի

Ամառային կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միյն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է բնական կերպարը։  Դերասանուհին կադրում կրում է սեւ հագուստ, առանց շպարի է։ Հրապարակմանը կից  Արփին գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին ներկայացրել էր իր ամառային կերպարը։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, ինչպես նաեւ սպիտակ երանգի վերնազգեստ։ Ամառային կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել։