Բրիտանացի դերասանուհի Ջուլի Էնդրյուսը Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակի է արժանացել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով կինոփառատոնի տնօրինության հայտարարությանը:
Ինչպես նշվել է, դերասանուհուն համաշխարհային հռչակ է բերել «Մերի Փոփինս» (1967) ֆիլմում գլխավոր դերը, որի համար նա «Օսկարի» է արժանացել:
Էնդրյուսն իր կարիերան սկսել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ իր հայրենիքում հանդես գալով մյուզիք հոլներում: Այնուհետև նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հանդես է եկել Բրոդվեյում:
Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը, որի ժամանակ տեղի կունենա մրցանակների հանձնման արարողությունը:
0Comments