«Այսօր Վադավառ է, դե ջրե՛ք»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով

Նշենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր ամառային կերպարում

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ, լողափնյա կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է լողազգետ։ Նա կանգնած է նավի վրա։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «#ջրիրթեկարողես Այսօր Վադավառ է ))) դե ջրե՛ք !!!»։

Նշենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր ամառային կերպարում։ Կադրերում հաղորդավարուհին կրում էր սեւ երանգի երկարափեշ զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին գրել էր․ 

«Ես սովորել եմ նայել ճաղերից այն կողմ ))) բոլորս էլ ունենք «ճաղեր», կարևորը դրանցից դուրս մտածելն ու արարելն է: Երբեմն վախենում ես փոփոխությունից, երբեմն «ճաղերի արանքում» մնալուց..., բայց դե կյանքը սկզբից մինչև վերջ փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է»։