Մեգան Մարքլը մարտի 8-ը նշել է մինի զգեստով հանրությանը ներկայանալով և օտար տղամարդու հետ համբույրով

Reiss ապրանքանիշի 242 դոլարանոց զգեստը նախկին դերասանուհին լրացրել է Alexander McQueen ապրանքանիշի 1630 դոլարանոց պիջակով

Բրիտանական արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, որը հայտնի է իր ֆեմինիստական հայացքներով, Կանանց միջազգային օրը նշել է կանանց իրավունքներին նվիրված բանավեճին մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Queen’s Commonwealth Trust հիմնադրամի կողմից և տեղի է ունեցել Լոնդոնի թագավորական քոլեջում: Բացի Մարքլից, միջոցառմանը մասնակցել են նաև երգչուհի Էնի Լենոքսը, սուպերմոդել Ադվոա Աբոան, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը:

Մեգանը, որը գտնվում է հղիության ութերորդ ամսում, բավականին համարձակ հանդերձանք է կրել. սև ու սպիտակ մինի զգեստ, որը հատկապես անպարկեշտ տեսք է ունեցել, երբ դքսուհին նստել է ոտքը ոտքին գցած: Daily Mail-ի փոխանցմամբ, Reiss ապրանքանիշի 242 դոլարանոց զգեստը նախկին դերասանուհին լրացրել է Alexander McQueen ապրանքանիշի 1630 դոլարանոց պիջակով և բարձրակրունկ կոշիկներով՝ այս անգամ Manolo Blahnik-ից:

մյհըգտֆռ

Մեգանին դիմավորել է Եղիսաբեթ II թագուհու նախկին անձնական քարտուղարը՝ լորդ Գեյդթը, որն այժմ Queen’s Commonwealth Trust հիմնադրամի ղեկավարն է: Բարոն Քրիստոֆեր Գեյդթը, ինչպես գրում են լրատվամիջոցները, Մեգանին ողջունել է բավականին անհարմար համբույրով:

գտձռֆփէդես

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհին նշանակվել է Queen’s Commonwealth Trust-ի փոխնախագահ, որի նախագահը նրա ամուսինն է: