«Աթլետիկոն» կտուգանի Գրիզմանին

Սպասվում է, որ Գրիզմանը կատալոնական ակումբի խաղացող կդառնա հուլիսի 10-ին

Մադրիդի «Աթլետիկոն» կտուգանի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին հուլիսի 7-ին թիմի մարզումներին չմիանալու համար, հաղորդում է ESPN-ը։

28-ամյա ֆուտբոլիստը սպասում է տեղափոխությանը «Բարսելոնա», որը նրա տրանսֆերի համար կվճարի 120 միլիոն եվրո։

Սպասվում է, որ Գրիզմանը կատալոնական ակումբի խաղացող կդառնա հուլիսի 10-ին։